<<1915 -Ի ԱՊՐԻԼԸ>> ԹՈՂ ԵՐԲԵՔ ՉԿՐԿՆՎԻ ՎԻՐՏՈՒԱԼՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ


<<1915 -Ի ԱՊՐԻԼԸ>>  ԹՈՂ ԵՐԲԵՔ   ՉԿՐԿՆՎԻ  ՎԻՐՏՈՒԱԼ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Ապրիլի 24... մի օր, որը սևով ու արյունով ներկվեց հայի հիշողության մեջ, մի օր,երբ մահը դարձավ ըղձալի, քանզի տանջանքն անհատնելի էր, մի օր, երբ մարդը՝ թուրքը, մոռացավ իր մարդ լինելն ու վերածվեց գազանի.գազանները հոշոտում են՝ քաղցից դրդված, թուրքը հոշոտեց, սպանեց ու տանջեց,արնաքամ արեց... միայն սեփական հաճույքից դրդված: Անմար կրակի մոտ ամեն տարի այսօրը դրվող ծաղիկները լուռ են, ուրեմն պետք է խոսեն հայ ազգի ծաղիկները՝ երիտասարդները:360armenia.am կայքի ստեղծագործական թիմը և  ««Հայ լուսանկարիչների Ազգային ասոցիացիան» (ՀԼԱԱ) նպատակ ունենալով ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռել Հայոց Ցեղասպանության հարցին, այս թեմայով կազմակերպել է վիրտուալ ցուցահանդես, ցուցահանդեսը ներկայացվել է վիրտուալ տուրի տեսքով:
Մասնակցել են լուսանկարիչներ Էդգար Մարտիրոսյանը և Զարուհի Ալեքսանյանը:

Մոտենում է ապրիլի քսանչորսը, սա այն օրն է, երբ ահագնանում է ցավի հիշողությունը, այսօրը յուրաքանչյուրս իր պարտքն է համարում հարգանքի իր տուրքը մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ապրիլի քսանչորսին հազարավոր մարդիկ են այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այցելում են վառ պահելու միլիոնավոր զոհերի հիշատակը, այցելում են բարձրաձայնելու հայոց վիշտն ու հայ դատի պահանջը: 360armenia.am   կայքը  համատեղ ««Հայ լուսանկարիչների Ազգային ասոցիացիան» (ՀԼԱԱ)  ապրիլի 24  ընդառաջ կազմակերպում է օնլայն բաց  ցուցահանդես, որը   կներկայացվի  վիրտուալ տուրերով:

Կայքը հրավիրում  է բոլոր այն լուսանկարիչներին, ովքեր ունեն համապատասխան լուսանկարներ՝ լուսանկարված Ծիծեռնակաբերդում, ապրիլի քսանչորսին, լուսանկարներ, որոնք կխորհրդանշեն հայոց ցեղասպանությունը կամ որևէ կերպ կապ կունենան օրվա խորհրդի հետ: Լուսանկարները կընդգրկվեն վիրտուալ տուրերում: Լուսանկարները պետք է լինեն 1200x800px, կարող եք մինչև ապրիլի 21 ուղարկել photo@360Armenia.am էլփոստին՝ նշելով հեղինակի լրիվ անունը, ազգանունը և կեղծանունը, եթե այդպիսին կա: Կայքը չունի նպատակ օգտագործել ձեր լուսանկարները կոմերցիոն շահերի համար, հեղինակային իրավունքները շարունակում են պատկանել ձեզ, այս ցուցահանդեսով 360armenia.am -ի փոքրիկ թիմը միայն նպատակ է հետապնդում աշխարհին առավել ընդգրկուն և հնարավորինս տպավորիչ ներկայացնել օրվա ողջ խորհուրդն ու էությունը:

Կանոններ. Հեղինակը իր կողմից հրապարակված նյութերի համար կրում է ամբողջ պատասխանատվությունը և երաշխավորում է համապատասխանությունը երրորդ անձանց իրավունքներին: Ցուցահանդեսին մասնակցող լուսանկարների ընտրությունը կատարում են, ցուցահանդեսի կազմակերպիչները: Եթե պարզվում է, որ լուսանկարիների հեղինակային իրավունքները չեն պատկանում տրամադրողի կողմից նշված անձին կամ կա որևէ այլ անհամապատասխանություն, կազմակերպիչը ցանկացած պահի կարող են հեռացնել նկարը ցուցահանդեսից՝ առանց տեղեկացնելու:

 







Մենք Facebook-ում