Վարք Հայոց


Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը հիմնադրվել է 2012թ: Խմբի հիմնական նպատակներն են ազգային երգ ու պարի տարածումը Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս: Այդ նպատակներն իրականացվում են համերգներ, միջոցառումներ, ինչպես նաև բաց դասեր կազմակերպելով, որոնց ակտիվ մասնակցում է հանրությունը: Դասընթացներն անվճար են և բաց` ցանկացողների համար: Պարից բացի, սովորեցնում են պարի ծագումնաբանությունը, բացատրում են պարաքայլերի իմաստն ու նշանակությունը, ծանոթացնում են հայ բանահյուսությանը, ծիսական պարերի ավանումների լեզվական և մշակութաբանական ծագմանը:






Մենք Facebook-ում