Ս.Հովհաննես Կարապետ վանք


1301 թ.Ս.Հովհաննես-Կարապետ վանքի Սպիտակավոր Ս.Աստվածածին եկեղեցին ըստ արձանագրության կառուցվել է 1301թ-ին։Միակ արևմտյան շքամուտքի բարավորին և նրանից վեր բարձրարվեստ հարթաքանդակներ են, որի հեղինակն է Սարգիս վարդապետը։Եկեղեցուց հարավ-արևմուտք ուղղանկյուն հատակագձով, թաղածածկ (այժմ՝ քանդված) ժամատունն է (XIVդ.), որին արևմուտքից կից է երկհարկ եկեղեցի-դամբարանը (ավերված է զանգակատան ռոտոնդան)։
Միաբանության շենքերը (1896թ.) ներսից կից են վանքի ուղղանկյուն պարսպին (1897թ.)։ Պահպանվել են ջրմուղի և ջրամբարի մնացորդները։ Վանքի գերեզմանոցում կան հարուստ, նուրբ մշակված զարդաքանդակներով խաչքարեր և կենցաղային պատկերներով գերեզմանաքարեր։






Մենք Facebook-ում