ՀՈՂՄԻԿԻ ԱՆՏԻԿ ՏԱՃԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ


Գտնվում է Շիրակի մարզում` Ամասիայից մոտ 4 կմ հարավ-արևմուտք: Այստեղ` ներկայիս Հողմիկ գյուղից մոտ 1.5կմ արևմուտք, դեռևս 1987թ սկսվել և շարունակվում է պեղվել հիշյալ տաճարական համալիրը: Նշված հնավայրը ուսումնասիրվում է ընդհանուր առմամբ 14 հնագիտական սեզոն (1987-1992, 2006-2013 թթ.)
Հնավայրը չորս տասնամյակ առաջ` մինչև այստեղ պեղումները սկսվելը, ենթարկվել է մելիորացիայի, որի հետևանքով նրա վերին շերտին` ուշ անտիկ դարաշրջանին /մ.թ. III-IV դդ./, վերաբերող գրեթե կանգուն եղած շինությունները զգալի չափով վերացվել են գետնի երեսից:
Տաճարական համալիրի ամբողջ մակերեսը` մոտավոր հաշվումներով կազմում է առնվազն 10հա:






Մենք Facebook-ում