Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Հայոց ցեղասպանության Զոհերի Հուշահամալիր. 3600 Համայնապատկեր

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը,կառուցված է Երևանում՝ Ծիծեռնակաբերդ բլրի վրա։ Հեղինակն է ճարտարապետ Արթուր Թարխանյանը (Ս. Քալաշյանի համահեղինակությամբ)։ Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։1965-ին՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Երևանում կազմակերպվեցին միլիոնանոց ցույցեր։ Դրանց արդյունքում 1966-ին սկսվեց Ցեղասպանության հուշարձանի կառուցումը, որն ավարտվեց 1967-ին։ Բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին։ Այդ օրից ի վեր ամեն տարի ապրիլի 24 և ոչ միայն այդ օրը  բազմաթիվ մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան, ծաղիկներ են դնում հավերժական կրակի մոտ։

44 մետր բարձրությամբ սյունը խորհրդանշում է Հայ ազգի վերածնունդը:

12 քարե սալերը դասավորված են շրջանագծով։ Շրջանի կենտրոնում զոհերի հիշատակի հավերժական կրակն է։

Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների և գյուղերի անունները։ 1995-ին հուշահամալիրի տարածքում բացվեց փոքր ստորգետնյա թանգարան, որտեղ կարելի է գտնել տեղեկություններ 1915 թվականի իրադարձությունների մասին։ Մասնավորապես թանգարանում ներկայացված են գերմանացի լուսանկարիչների (թուրքերի դաշնակիցները «Առաջին համաշխարհային պատերազմում»), այդ թվում՝ Արմին Վեգների մի շարք լուսանկարներ և որոշ հրատարակություններ։ Թանգարանին մոտ գտնվում է մի պուրակ, որտեղ օտարերկրյա պաշտոնյաները Ցեղասպանության զոհերի հիշատակին տնկում են ծառեր։

<<1915 -Ի ԱՊՐԻԼԸ>>  ԹՈՂ ԵՐԲԵՔ   ՉԿՐԿՆՎԻ  ՎԻՐՏՈՒԱԼ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

 


  
Մենք Facebook-ում