Կարապի լիճ

Կարապի լիճ. 3600 Համայնապատկեր

Կարապի լիճը գտնվում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ազատության հրապարակի հարավարեւելյան կողմի ցածրադիր վայրում: Կառուցվել է 1963թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին:
Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գեւորգ Մուշեղյանն է։Լիճն անվանվել է Չայկովսկու “Կարապի լիճ” բալետի պատվին:
Լճի մակերեսը 2490 քմ է: Նրա մի հատվածը`1200 քմ մակերեսով, 2005 թվականից ի վեր ձմռանը ծառայում է որպես սահադաշտ: Լճի ջրատարողությունը 2400 խ/մ է։


  
Մենք Facebook-ում