Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Աբովյան)

Սուրբ Հովհաննես Մկրտիչ  եկեղեցի (Աբովյան). 3600 Համայնապատկեր

 

 

Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վեհաշուք մի կառույց է ու սրբավայր, որը կառուցվել է բոլորովին վերջերս, եկեղեցին գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2006թ-ի օգոստոսի 24-ին։ Օծման արարողությունը տեղի է ունեցել 2013թ. մայիսի 14-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ու Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներկայությամբ։
Եկեղեցին կառուցվել է Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ։
50 մետր բարձրություն ունեցող շքեղակառույց տաճարի ճարտարապետը Արտակ Ղուլյանն է, նախագծի կոնստրուկտորները՝ Հովհաննես Մեյրոյանը և Տիգրան Դադայանը։ Որմնանկարների հեղինակներն են հայր և որդի Աբրահամ ու Հայկ Ազարյանները։ Եկեղեցու քանդակազարդման աշխատանքներին մասնակցել է շուրջ 40 քանդակագործ և զարդագործ-վարպետ:
Եկեղեցին կանչում է Ձեզ, ոչ միայն միայն հիանալու իր անկրկնելի տեսքով, այլ նաև աղոթելու և մոտենալու Աստծուն:


  
Մենք Facebook-ում