Մայրավանք

Մայրավանք. 3600 Համայնապատկեր

Մայրավանքը գտնվում է Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մոտակայքում:

Սրբատաշ բազալտից կարուցված Ս.Աստվածածին եկեղեցին (XI-XIIդդ.) մեկ զույգ արևմտյան մույթերով գմբեթավոր դահլիճ է, խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով: Բեմի վեմքարի տեղ խաչքար է դրված: Եկեղեցու հարավ-արևմտյան և հյուսիսային կողմերում միաբանության շենքերի ավերակներն են:

Մայրավանքը հիշատակվում է VII դարից՝ կապված վանահայր Հովհան Մայրավանեցու (Մայրագոմեցի) հետ: Եզր Ա Փառաժնակերցի կաթողիկոսը միակամության հարցում իրեն ընդդիմած և Մայրավանք քշված Հովհան Մայրավանեցուն անարգելու նպատակով վանքն անվանել է “Մայրագոմ”, իսկ Հովհանին՝ “Մայրագոմեցի”:

451թ.-ի Քաղկեդոնի ժողովից հետո Քրիստոնեական եկեղեցին պառակտվել էր և, հետևաբար թուլացել էր բյուզանդական եկեղեցու ազդեցությունը Հայ եկեղեցու վրա: Միակամության գաղափարը ստեղծվել էր բյուզանդական կայսրերի կողմից և նրա հիմնական նպատակն էր՝ ստեղծել կամուրջ պառակտված եկեղեցիների միջև և վերականգնել կորցրած ազդեցությունը: 633թ.-ին՝ Կարինի ժողովի ժամանակ, Եզր կաթողիկոսը ստիպողաբար ընդունել էր Միակամության գաղափարը: Բայց միակամությունը Հայաստանում չի արմատավորվել և համարվել է քաղկեդոնականություն: Կաթողիկոսի դեմ ժամանակի հայ աստվածաբաններից միայն Հովհան Մայրավանեցին է բացահայտ հանդես եկել:findarmenia


  
Մենք Facebook-ում